ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 14-ին, 03։30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ կայքի` Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը զանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Մեքենան բակում է եղել։
Կրակոցների հետևանքով վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին։
Ըստ կայքի` Կարեն Դարբինյանը ՀՀ ՊՆ-ում վարչության պետի տեղակալ է, կոչումով` գնդապետ։