Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է. Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում

Դիլիջան տանող ճանապարհը դժվարանցանելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, ճանապարհը դժվարանցանելի է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: