ԲՀԿ-ն ներկայացրեց իր համամասնական ցուցակը. առաջին հորիզոնականում Ծառուկյանն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում 175 թեկնածու կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին իրենց նախընտրական ցուցակը:

Հայտնի է` ովքեր են «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում

Կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը հայտնեց, որ ԲՀԿ համապետական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ համամասնական ցուցակում 175 թեկնածու կա: Երկրորդ հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, 3-րդում՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդում՝ Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին, քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին: