ՌԱԴԻՈ

Գյուրջյան. «Մենք չունենք միջոց լուրջ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում»

Հակաբիոտիկները ստեղծված են բակտերիայի վերացման համար, բայց նրանք վերացնում են այն միկրոօրգանիզմները, որ կան մեր օրգանիզմում և աշխատում են մեզ համար։
Sputnik
Գյուրջյան. «Մենք չունենք միջոց լուրջ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում»

Խոսելով հակաբիոտիկների կողմնակի ազդեցության մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Քրիստինե Գյուրջյանը։

«Հակաբիոտիկները վերացնում են ոչ թե վիրուսները, այլ բակտերիաները։ Դեղակայունություն ձեռք բերելու դեպքում դեղը չի ազդում օրգանիզմի վրա։ Մենք չունենք միջոց լուրջ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ Հակաբիոտիկները գնալով դառնում են անարդյունավետ, իսկ նոր դասիներ չկան»,–ասում է Գյուրջյանը։