«ԱՊՀ հանգստությանը սպառնացող վտանգներ կան». հանդիպում Բիշքեկում

ԱՊՀ–ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 80-րդ նիստն անցկացվում է այսօր Ղրղըզստանի Թոքմաք քաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Աշխարհում գլոբալ սպառնալիքներ կան, որոնք կարող են խաթարել հանդարտությունը ԱՊՀ մասնակից ցանկացած երկրում։ ՌԻԱ Նովոստին փոխանցում է, որ այս մասին հայտնել է Ղրղըզստանի նախագահ  Սոորոնբայ Ժեենբեկովը ԱՊՀ–ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Պետական շահն՝ ամեն ինչից վեր. երիտասարդ դիվանագետները հավաքվել են Սոչիում

ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 80-րդ նիստն անցկացվում է այսօր՝ Ղրղըզստանի Թոքմաք քաղաքում։ Նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԱՊՀ կանոնադրական մարմինների, հակաահաբեկչական կենտրոնի և Համագործակցություն կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի ղեկավարությունը։ Բացի այդ մասնակցում է նիստին նաև ՀԱՊԿ քարտուղարության և ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի ղեկավարությունը։

«Գործընթացները գլոբալ աշխարհում մարտահրավերներ և սպառնալիքներ են ձևավորում, որոնք կարող են խաթարել հանգստությունը ԱՊՀ ցանկացած երկրում։ Պետությունների ղեկավարների մակարդակով ժամանակակից ռիսկերի վտանգների և ազգային սահմաններն ու ամբողջ Համագործակցության սահմանները անվտանգ դարձնելու լիարժեք գիտակցում կա», – ասել է Ժեենբեկովը։

Լուկաշևիչը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին

Նա նշել է սահմանապահ փոխգործակցության բոլոր ուղղություններով կառուցողական երկխոսությունը պահպանելու Բիշքեկի պատրաստակամությունը և ընդգծել, որ ԱՊՀ–ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը հաջողությամբ զարգացող և հեղինակավոր մարմիններից մեկն է, «որը դեռ շատ անելիքներ ունի Համագործակցության արտաքին սահմաններին սահմանապահ անվտանգության ապահովման ոլորտում»։

«ԱՊՀ–ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը հենվելով ընդհանուր պատմական արմատների, ազգային շահերի նմանության և մոտ մենթալիտետի վրա, թույլ է տվել ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել սահմանապահ ավանդույթները, սովորույթը և ծեսերը», – ավելացրել է նախագահը։

Ժեենբեկովը նշել է, որ Ղրղըզստանի համար սահմանային անվտանգության ապահովման հարցերը արտաքին և ներքին քաղաքականության գլխավոր հարցերից մեկն են։

Նա ընդգծել է, որ առանց ԱՊՀ–ի հարցերով գործընկեր երկրների հետ համաձայնեցրած համատեղ ջանքերի «անհրաժեշտ արդյունքը չի ստացվի միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի բիզնեսի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում»։

ԱՊՀ–ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահ, տնօրենի առաջին տեղակալ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը հանդիպման ժամանակ Ղրղըզստանի նախագահին հանձնեց «ԱՊՀ անդամ պետությունների սահմանների ամրապնդման համար» տարբերանշանը։