Իսկ Վարդանյանն իսկական չէ. ՌԴ–ում խոշորագույն բուրգի հեղինակը հայ է ձևանում

«Չար լեզուները» պնդում են, որ Մագնիտոգորսկի սովորական բնակիչը վերածվել է Ռուսաստանում խոշորագույն խարդախության հեղինակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի «Քեշբերի» խոշորագույն ֆինանսական բուրգի հեղինակը` հազարավոր ավանդատուներին խաբած Արթուր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, հորինել է հայկական անունը և ազգանունը։

Հայ հաղորդավարուհին կամավոր ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի վերջին ռուսական ԶԼՄ–ները հաղորդել են, որ երկրի Կենտրոնական բանկը բացահայտել է երկրում ամենախոշոր ֆինանսական բուրգերից մեկը, որը ստեղծել է Արթուր Վարդանյանը։ Նոյեմբերի 12–ին Դոնի Ռոստովի դատարանը որոշում է կայացրել «Քեշբերի» ընկերությունների խմբի երկու կայքերն արգելափակելու մասին։

Մինչ այդ ընկերությունների խումբը հայտարարել էր նոյեմբերի 1–ին գործունեությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին հաղորդել է հենց «Քեշբերիի» ղեկավար Արթուր Վարդանյանը։ Պատճառը` «թշնամու դավերն» են և «Քեշբերիի» վրա «լրագրողների բանակի» հարձակումները։

Բուրգի մասշտաբների մասին մենք ավելի վաղ գրել էինք:

Հետաքրքիր է, որ վերջերս բացահայտվել է ևս մեկ հետաքրքիր մանրամասն։

Խաբված օգտատերերը բացահայտել են, որ Վարդանյանը կասկածելիորեն խիստ նման է Մագնիտոգորսկի բնակիչ Էդուարդ Ռեզանովին։ Լրագրողները գնացել են այդ հաղորդագրությունների հետքերով, և հայտնվել են մարդիկ, որոնք, ի դեմս նրա, ճանաչել են «Էդիկին»։

Վերստով.ինֆո լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Արթուր Վարդանյան անունով մարդը հայտնվել է 2016թ–ի վերջին, 2017թ–ի սկզբին։ Մինչ այդ Էդուարդ Ռեզանովը սովորական տղա է եղել, որը մեկ տարի աշխատել է Մագնիտոգորսկի շինարարական խանութներից մեկում։

Նրա նախկին գործընկերը պատմել է, որ լուսանկարներում «մարմնի կառուցվածքը, ինչպես նաև դեմքը նրանն են»։

Իսկ Վարդանյանն իսկական չէ. ՌԴ–ում խոշորագույն բուրգի հեղինակը հայ է ձևանում

«Նա շատ կարդացած է` ամեն ինչի նկատմամբ փիլիսոփայական մոտեցմամբ։ Վաճառող խորհրդատու է աշխատել շինանյութերի խանութում։ Որքան հիշում եմ, նա կրթությամբ հոգեբան է։ Նախկինում զբաղվել է ֆուտբոլով, ուստի մշտապես ծնկների հետ խնդիրներ է ունեցել», – պատմել է նրա գործընկերը, որը ցանկացել է անանուն մնալ։

Ռեզանովի լուսանկարը կարելի է գտնել Մագնիտոգորսկի Սիրողական ֆուտբոլային լիգայի կայքում։

Ոմանք հեռուն են գանցել։ Youtube–ում տեսանյութ է հայտնվել, որում օգտատերերից մեկն առաջարկում է Վարդանյանի սպիտակ վերնաշապիկով լուսանկարներում բացահայտել Ռեզանովի դաջվածքը։

Համացանցում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Ռեզանովը 2008թ–ին նկարվել է Մագնիտոգորսկի սկսնակ ռոք խմբերից մեկի տեսահոլովակում` «Ապրիլի 4-ում»։ Տեսահոլովակում վազող մարդը շատ նման է երիտասարդ Վարդանյանին։
Տեսանյութի մեկնաբանություններում ողջունում են «Էդիկին»։ Դրան պատասխանում են, որ «Էդիկը հանգստանում է Կիպրոսում` օֆշորներից այնտեղ տանելով հիմարների փողերը, որոնց նա խաբել է»։

Չնայած ակնհայտ խարդախությանը` «Վարդանյանը» և նրա օգնականները փորձում են ևս մեկ բուրգ գործարկել` հույս ունենալով, որ մարդիկ մեկ անգամ ևս կուլ կտան խայծը։

«10 օրից մենք ստեղծում ենք նոր ընկերություն` GDC, Global decentralized community։ Առաջին տարում մենք ծրագրում ենք մասնակիցների թիվը հասցնել 5 միլիոնի, իսկ հաջորդ տարի` մինչև 30 միլիոնի», – հայտարարել է «Վարդանյանը»։

Եվ դա հնարավոր է, որոշ ավանդատուներ մեղավոր են համարում ոչ թե բուրգը ստեղծողին, այլ իրավապահ մարմիններին և դատարանին, որոնք արգելափակել են «Քեշբերիի» կայքը։

Անհեթեթությունն այն աստիճանի է հասնում, որ խարդախները գովազդում են նոր բուրգը «Վկոնտակտե» սոցիալական ցանցի «Քեշբերիի խաբված ավանդատուները» խմբում։

Չնայած բազմաթիվ հրապարակումներին և հաղորդագրություններին, այդ թվում` Ռուսաստանի խոշորագույն ԶԼՄ–ներում, Էդուարդ Ռեզանովն առայժմ չի հայտնվել։

ԿԲ տվյալներով` «Քեշբերի» ընկերությունների խմբի գործունեության հասցված վնասը կազմում է 3 միլիարդ ռուբլի։