Կարապետյան. «Երկրում ստեղծված խառը իրավիճակում ես կկարողանամ նաև իմ խոսքն ասել»
© Sputnik
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, որը խորհրդարանում փոխարինել է ՀՀԿ–ական Ռուզան Մուրադյանին, ի ներկայությունն արդեն վերջին օրերն ապրող խորհրդարանում անիմաստ չի համարում։ Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Պարզապես իմաստ չկա հրաժարվելու։ Ժամանակն առանց այդ էլ կարճ էր, քննարկվում էր երկրի կարևորագույն օրենքներից մեկը` բյուջեն։ Կարծում եմ, որ երկրում ստեղծված այս խառը իրավիճակում ես կկարողանամ նաև իմ խոսքն ասել»,– ասել է Կարապետյանը։
2017թ–ին ձևավորված խորհրդարանը, Նաիրա Կարապետյանի համոզմամբ, անելիքներ դեռ շատ ուներ։ Բայց միշտ չէ, որ քաղաքական գործընթացները գնում են այնպես, ինչպես պլանավորվում են։