Հրապարակվել է ՔՊ ցուցակի առաջին տասնյակը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում հաստատվել է նախընտրական ցուցակը:

Այն, բնականաբար, գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ստորև ներկայացնում ենք ցուցակի առաջին

1․ Նիկոլ Փաշինյան

2․ Արարատ Միրզոյան

3․ Լենա Նազարյան

4․ Տիգրան Ավինյան

5․ Արայիկ Հարությունյան

6․ Ալեն Սիմոնյան

7․ Սասուն Միքայելյան

8․ Լիլիթ Մակունց

9․ Սուրեն Պապիկյան

10․ Զառա Բաթոյան

Հստակ որոշված է՝ ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից:

Նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է, ժամը 18։00–ը։