Հայաստանի մաքսայինն իր ներկայացուցչին կուղարկի «ցավոտ կետ»` Վերին Լարս

ՊԵԿ–ի նախաձեռնության նպատակը մեկն է` կառավարել գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Կազբեկ – Վերին Լարս մաքսակետերում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մշտական ներկայացուցիչ կլինի։ Այսօր լրագրողներին հետ զրույցում այս մասին ասաց կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը։

«ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մենք կունենանք մշտական ներկայացուցիչ Լարսի անցակետում, այլ կերպ ասած՝ ՊԵԿ-ի դիվանագիտական ներկայացուցիչն անցակետում, որպեսզի կարողանանք գործընթացը կառավարել, քանի որ շատ դեպքերում մենք էլ չենք կարողանում հասկանալ խնդիրը», – ընդգծեց Փաշայանը:

Հայկական կողմը հետևում է Կախեթից (Վրաստանի արևմուտք) Դաղստան ճանապարհի կառուցապատմանը։

«Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացել է, որ Վրաստանը պատրաստվում է ավելի քան 6 թունել կառուցել դեպի Ռուսաստան։ Իսկ դա նշանակում է, որ տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ շատ ավելի կթեթևանա», – նշեց Փաշայանը։

Նշենք, որ Վերին Լարսը Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ուղին է։