Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել

Քոչարյանի ներկայացուցիչը 2 միլիոն դրամ է պահանջում զրպարտության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հայցադիմումը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 2-ին ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ․․․»:

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել այսօր` նոյեմբերի 13-ին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ