Տեղումներ են լինելու, պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ տեղումներ են լինելու և՛ Երևանում, և՛ մարզերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik.  ««Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում տեղումներ են լինելու: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Նոյեմբերի 13-17-ը մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 10-12, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։