Որքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը 2019 թ–ին. Ջավադյանը թվեր ներկայացրեց

Պետական ծախսերի էական կրճատման արդյունքում կառավարության պարտքը մինչև տարեվերջ կկրճատվի շուրջ 50%-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. 2019 թվականին տնտեսական աճը կկազմի 4.9%։ Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, ներկայացնելով դրա շուրջ ԿԲ եզրակացությունը, ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Ոչ թե իներցիա, այլ ռեգրես. ՀՀԿ-ն` «Փաշինյանի բյուջեի» մասին

Կանխատեսվող աճի հիմքում, ըստ Ջավադյանի, ստվերի կրճատման շարունակականությունն է ու կառավարության տնտեսական քաղաքականության սոցիալական արդյունքը։

«Կանխատեսվում է, որ 2019թ-ին տնտեսական աճը պայմանավորվելու է կառավարության իրականացրած կառուցվածքային բարեփոխումների ընթացքով, գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճով և ԿԲ դրամավարկային ընդլայնող քաղաքականության արդյունքում տոկոսադրույքների նվազման ազդեցությամբ»,- ասաց Ջավադյանը։

ԿԲ- ն նաև ներդրումների 6.5% աճ է ակնկալում։ Անդրադառնալով ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշներին՝ Ջավադյանը հայտնեց, որ պետական ծախսերի էական կրճատման արդյունքում կառավարության պարտքը մինչև տարեվերջ կկրճատվի շուրջ 50%-ով։