Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկով հետ է կանչել դեսպաններին

ՀՀ նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետ է կանչել Լեհաստանում և Լիբանանում Հայաստանի դեսպաններին։ Այս մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում։

Սարգսյանը հետ է կանչել Հայաստանի դեսպանին. հայտնի է` ով կփոխարինի նրան

Լեհաստանից հետ է կանչվել դեսպան Էդգար Ղազարյանը, Լիբանանից` Սամվել Մկրտչյանը։

Փաստաթղթերում նշված է, որ Սարգսյանը դեսպաններին հետ է կանչել վարչապետի առաջարկով։

Սարգսյանը նաև ևս երկու հրամանագիր է ստորագրել, որոնց համաձայն` Լեհաստանի դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը, իսկ Լիբանանում` Վահագն Աթաբեկյանը։

Նախագահը հրամանագրերը ստորագրել է այսօր` նոյեմբերի 13-ին։