ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին

Արցախի Հանրապետության իշխանությունը պատրաստ է ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Բաքվի լավատեսությունը և Փաշինյանի հետ կապված հույսը. ի՞նչ է սպասում Արցախին մեկ ամիս անց

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Հարրի Օ’Կոնորը (Իռլանդիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։