Մնացականյան. «Երևանի փողոցները անօրինական առևտրի տեղ չեն»
© RIA Novosti / Avrora
Երևանի փողոցներում հանդիպող սուրճի և սննդի մեքենա վաճառակետերին մենք թույլտվություն չենք տվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Մենք քննարկումներ ենք անում և օրենքի փոփոխություն ենք նախատեսում, որ իրավական այս բացը վերանա»,- տեղեկացրեց Մնացականյանը:
Նա նաև հորդորեց տնտեսվարողներին, որոնք պատրաստվում են նոր մեքենաներ ձևափոխել փողոցային առևտրի համար, ավելորդ ծախսեր չանել, քանի որ նման առևտուրն արգելվելու է: