ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն Են։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Տրանսպորտային միջոցների կուտակումներ կան Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը: