Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի արագ շախմատի մրցաշարում

Հայ շախմատիստը չկարողացավ առաջ անցնել միայն ԱՄՆ ներկայացուցչից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի մրցաշարում:

Լևոն Արոնյանը մրցեց Կարյակինի հետ. ինչպե՞ս ավարտվեց խաղը

Հնդկաստանում ընթացող Tata Steel մրցաշարի արագ մրցաշարում նա 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Առաջատարն ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է:

Նոյեմբերի 13-ին և 14-ին կկայանան բլից շախմատի պարտիաները:

Նոյեմբերի 9-14-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվում է Տատա Սթիլ Հնդկաստան մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովը և 4 շախմատիստ Հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը: