Կազան–Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կգործի Ամանորին

Ավիաընկերությունը Թաթարստանի բնակիչներին առաջարկում է Նոր տարվա ընթացքում ծանոթանալ «քարերի երկրի» ավանդույթներին և սովորույթներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. «ՅՈՒՎՏ ԱԷՐՈ» ավիաընկերությունը Կազան–Երևան–Կազան ուղղությամբ երեք չվերթ կիրականացնի Ամանորին։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ազիմուտ» ավիաընկերությունը Ռոստովից Երևան ուղիղ չվերթ է գործարկել

Ընկերությունն առաջարկում է տարվա գլխավոր տոնի ընթացքում ծանոթանալ «քարերի երկրի» ավանդույթներին և սովորույթներին, հիանալ զարդարված Երևանով, մասնակցել տոնական միջոցառումներին, համտեսել տեղի խոհանոցի համեղ ճաշատեսակները, հայտնի գինիներն ու կոնյակը։

«Հայաստանի անսովոր բնությունը, հազարամյակների պատմությունը, ազգային ավանդույթները, անցյալի և ներկայի բազմազան մշակույթը գրավում է ճանապարհորդներին և զբոսաշրջիկներին։ Վստահ եմ, որ այս ուղղությունը պահանջարկ կվայելի, իսկ գրավիչ գինը և առանց ինքնաթիռ փոխելու նշանակման վայր հասնելու հնարավորությունը ձեր թռիչքն ավելի մատչելի ու հարմարավետ կդարձնի», – ասել է «ՅՈՒՎՏ ԱԷՐՈ» ավիաընկերության գլխավոր տնօրենի կոմերցիոն հարցերով տեղակալ Ստանիսլավ Կոզլենկոն։

Թաթարստանի մայրաքաղաքից ուղիղ չվերթերը նախատեսված են 2018թ–ի դեկտեմբերի 30–ին, 2019թ–ի հունվարի 4–ին և հունվարի 8–ին։