Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ

Հայկական արտադրության նորություններ շատ կան, շուտով դրանք կհամալրեն սպառազինությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր են համալրել Հայկական բանակի սպառազինությունը, երկուշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Երևանի և Բաքվի միջև օպերատիվ կապը գործում է անխափան. ՊՆ ղեկավար

«Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար», – ասաց Տոնոյանը։

Նա հստակ անվանումը չնշեց` առաջարկելով դրանք անվանել «Կռունկ-9» կամ «Կռունկ-11»։

Նրա խոսքով` հայկական արտադրության նորություններ շատ կան, շուտով դրանք կհամալրեն սպառազինությունը։ Շատերը ոչ թե մշակման փուլում են գտնվում, այլ արդեն արտադրության։

«Դա վերաբերում է նոր տեխնոլոգիաների շրջանակում սպառազինության տեսակներին», – ասաց Տոնոյանը։

«Կռունկը» հայկական արտադրության տակտիկական անօդաչու թռչող սարք է։