Հայաստանը պայմանագրեր է կնքել ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ. Տոնոյան

Ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ռուսաստանը Հայաստանին 100 միլիոն դոլարի չափով վարկ է տրամադրելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. 100 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում  Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը կնքվել են։

Դավիթ Տոնոյանը խոսեց զինծառայողների աշխատավարձի մասին

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Մատակարարման վերաբերյալ բանակցությունները ավարտված չեն։ Պայմանագրերը կնքված են, բայց քննարկումները որոշ հարցերով շարունակվում են», – ասաց նա։

Հարցին` արդյոք արդեն զենքը արտադրված է հայկական պաշտպանության վարկով հայկական պատվերի շրջանակում, նախարարն ասաց, որ մի մասն արդեն պատրաստ է։

Հայաստանը դիրքային բարելավում ունի Նախիջևանի սահմանին. Տոնոյան

Մինչ այդ Տոնոյանն ասել էր, որ Ռուսաստանը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի։ Նախարարը չասեց` ինչ զենքի մասին է խոսքը։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասել էր Sputnik Արմենիայի թղթակցին, որ Ռուսաստանի պաշտպանային վարկը Հայաստանին կարող է հաստատվել մինչ 2018 թվականի վերջը։

Երևանն արդեն երկու անգամ Ռուսաստանից ժամանակակից ռազմական տեխնիկա գնելու վարկ է ստացել։ Առաջին համաձայնագրի շրջանակում 200 միլիոն դոլարի մատակարարումները ավարտվել են։ Տվյալ պահին արտադրություն ու մատակարարում է ընթանում երկրորդ` 100 միլիոն դոլարանոց համաձայնագրով։