Հայաստանը դիրքային բարելավում ունի Նախիջևանի սահմանին. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը խոսեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի նախիջևանյան հատվածի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ԶՈՒ–ն բարելավել է դիրքերը Նախիջևանի սահմանին, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Դավիթ Տոնոյանը մեկնաբանեց շվեդական կործանիչներ ձեռք բերելու լուրը

«Հաշվի առնելով Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, ես`որպես պաշտպանության նախարար, հայտարարում եմ, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ–ն որևէ տարածք չի գրավել», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջևանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել։

Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի դիրքային բարելավումներ, նախարարը պատասխանեց՝ այո։

«Այո, և ոչ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Տոնոյանը նշեց, որ ադրբեջանական գործողությունների հարցը բարձրացվել է միջազգային ատյաններում։