Պիպոյան. «Մինիմալ մակարդակի խնդիրներ միշտ կան հայաստանյան ձկնամթերքում»
© Sputnik
Պիպոյանի խոսքով` հայաստանյան ձկնարտադրության ոլորտում որոշակի խնդիրներ գրեթե մշտապես կան։
«Եթե նույնիսկ մանրէաբանական աղտոտվածության հարցով խնդիրներ չլինեն, մալախիտյան կանաչի մնացորդների խնդիրներ ցանկության դեպքում միշտ կարելի է գտնել»,– ասաց նա։
Մալախիտյան կանաչն ավանդաբար կիրառվում է մանրաձկան պահպանման համար, որի մնացորդը, մասնագետի խոսքով, որոշակի քանակով մնում է նաև հասուն ձկան օրգանիզմում։
Այդուհանդերձ, այս մնացորդները հայաստանցի սպառողի առողջության համար մեծ վտանգ չեն ներկայացնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերը ձկան շատ քիչ քանակ են սպառում։