ԶՈւ–ն և Ռուսաստանի սահմանապահները կարևոր դեր են խաղում ՀՀ–ի անվտանգության հարցում. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ Հայաստանի անվտանգության հետ կապված իրավիճակը չի փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն ու սահմանապահ ուժերը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում կարևոր դեր ունեն, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, և դա իրականություն է, որ Ռուսաստանի Զինված ուժերը և սահմանապահ ուժերն իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Դա անհերքելի փաստ է», - ասաց Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով` նոր կամ հին Հայաստանում անվտանգության հարցը չի փոխվել: