Սարգսյանը հետ է կանչել Հայաստանի դեսպանին. հայտնի է` ով կփոխարինի նրան

Արմեն Սարգսյանի հրամանով Գագիկ Ղալաչյանը կվերադառնա դիվանագիտական աշխատանքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա): Այս մասի նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

2016 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ղալաչյանն ազատվել էր Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի և Սլովենիայի Հանրապետություններում համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

2009 - 2016թթ. նա եղել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

Նախագահի մեկ այլ հրամանով Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղըզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: