Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին

Ժողովրդական արտիստն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը պայմանավորվել են հանդիպել նաև Երևանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի  պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»

Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում:

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին

Սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր և ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ մեծ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի: