ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստերից մեկում կքննարկվի քաղաքական հայտարարության նախագիծը

Փաստաթղթի նախնական տարբերակը հավանության է արժանացել, բայց ակնկալվում են լրացուցիչ առաջարկություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Այսօր ՀՀԿ Խորհուրդը քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության պաշտոնական կայքից:

Խորհրդի նիստում ընդհանուր հավանության է արժանացել ներկայացված փաստաթուղթը:

ՀՀԿ-ն հնարավորություն ունի կարճ ժամանակում պատրաստվել ընտրություններին. Վիգեն Սարգսյան

Որոշվել է մեկ շաբաթ ժամանակ տրամադրել խորհրդի անդամներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:

«Ներկայացված առաջարկությունները քննարկման կդրվեն Կուսակցության գործադիր մարմնի նիստում:

ՀՀԿ գործադիր մարմինը, առաջարկությունների քննարկման հիման վրա կհաստատի հայտարարության վերջնական տեքստը»,-ասված է ՀՀԿ հրապարակած հաղորդագրության մեջ: