ՌԱԴԻՈ

Մանուկյան. «Մենք այսօր 4–րդ ուժի կարիք ունենք»

«Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ներքաղաքական զարգացումների, հասարակության տրամադրվածության ու հետհեղափոխական տրամադրությունների մասին։
Sputnik
Մանուկյան. «Մենք այսօր 4–րդ ուժի կարիք ունենք»

Արայիկ Մանուկյանի խոսքով` Ազգային ժողովի արտահերթ ընտրությանն անհրաժեշտ էր 4-րդ ՝ նոր ուժի մասնակցություն, ինչը կարծես թե չենք տեսնելու։

Ըստ նրա` հրապարակ դուրս եկած քաղաքացիների մեջ կար մի հատված, որն ուզում է տեսնել նոր ուժ, լսել նոր խոսք ու առաջնորդվել նոր ծրագրերով և տեսլականով, սակայն շատերն ընտրական գործընթացում չներգրավվեցին ժամանակի սղության պատճառով։

Մանուկյանը կարծում է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ կցանկանար խորհրդարանում ունենալ լուրջ հակակշիռ։

Նա վստահեցնում է, որ այս պահին մենք ընդդիմություն չունենք և մեծ հաշվով չենք էլ ունեցել անցած 20 տարիներին։