ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Էլեկտրոստալ քաղաքում բնակվող ընտանիքի չորս անդամներին, որոնցից երկուսը երեխաներ են (2 և 9 տարեկան), մահացած են հայտնաբերել իրենց բնակարանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Նրանց դիակների վրա բռնության հետքեր չեն եղել․ գազի արտահոսք չի արձանագրվել։ Մահվան հիմնական վարկածը սնկից թունավորվելն է։
Տանը եղած ամբողջ սնունդը փորձաքննության է ուղարկվել։ Քրեական գործի հարուցման հարցը քննարկվում է։