Քիմ Քարդաշյանի ընտանիքը տարհանվել է. ամերիկահայ գեղեցկուհին լուսանկար է հրապարակել

Ամերիկահայ աստղը հրապարակել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ հայաշատ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհը հասել է Քարդաշյանների տուն։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այս մասին գրել է սոցցանցերում։

ԶԼՄ–ների տեղեկություններով` կրակը հիմնահատակ այրել է Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ տրանսգենդեր Քեյթլի Ջենների տունը։ 20 միլիոն դոլար գնահատվող տունը մոխրակույտի է վերածվել։

Քիմ Քարդաշյանն ամուսնու ու երեխաների հետ ևս տարհանվել է։ Այս մասին իր Instagram-ի էջում հայտնել է Քիմը` նշելով, որ այժմ ընտանիքով ապաստանել են քրոջ` Քլոե Քարդաշյանի տանը։

«Փորձում եմ ուշքի գալ այս հրդեհից` ամուր սեղմվելով քրոջս դստերը։ Մենք բոլորս անվտանգ ենք, և դա ամենակարևորն է»,– գրել է Քիմը` երեխայի հետ լուսանկարի տակ։

Քիմ Քարդաշյանը նաև հրդեհը պատկերող լուսանկար է հրապարակել։

Քիմ Քարդաշյանի ընտանիքը տարհանվել է. ամերիկահայ գեղեցկուհին լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք` արդեն 3 օր է, ինչ ԱՄՆ իշխանություններին չի հաջողվում մարել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը։ Կրակի ճիրաններում են հայտնվել Հիդեն Հիլզը, Մալիբուն ու այլ բնակավայրեր, որոնք հայտնի են իրենց աստղային բնակիչներով։