Լևոն Արոնյանը մրցեց Կարյակինի հետ. ինչպե՞ս ավարտվեց խաղը

Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Հնդկաստանում ընթացող Tatat Chess Steel մրցաշարի 4-րդ տուրում հաղթեց Ուսելի Սոյին, 5-րդում կիսեց միավորը Սերգեյ Կարյակինի հետ, իսկ 6-րդում առավելության հասավ Գանգուլյույի նկատմամբ:

Գոռ Մինասյանը երկրորդն է աշխարհի առաջնությունում

Այժմ Արոնյանը 6 հնարավորից ունի 4,5 միավոր և կիսում է առաջին տեղը Հիկարու Նակամուրայի հետ:

Նոյեմբերի 9-14-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվում է Տատա Սթիլ Հնդկաստան մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովը և 4 շախմատիստ Հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը:

Նոյեմբերի 9-12-ը կկայանան արագ շախմատի պարտիաները, իսկ 13-ին և 14-ին՝ կայծակնային մրցաշարը: