Ես հարուստ հրեա էի, իսկ նա` աղքատ հայ․ Ուրգանտի հյուրերը Մարտիրոսյան ամուսիններն են

Իվան Ուրգանտը հյուրընկալել է Գարիկ և Ժաննա Մարտիրոսյաններին։ Արդեն պարզ է, որ հումորի պակաս չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Շոումեն ու երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ գրող Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, երեկ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հյուրերն էին։ Հաղորդավար Իվան Ուրգանտն այդ կապակցությամբ որոշել էր մեկ օրով փոխել իր անուն–ազգանունը, որպեսզի չառանձնանա հյուրերից։ Հենց սկզբից հայտարարվեց, որ հաղորդումը կվարի Հովհաննես Ուրգանտյանը։

Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել ВИА Гра խմբի նոր կազմը

Մարտիրոսյան ամուսինները միանման հագուստով էին եկել։ Ժաննա Լևինան միանգամից ցույց տվեց Ուրգանտին՝ ով է նրանց ընտանիքում գլխավոր երգիծաբանը․ նա ասաց, որ գիրք է գրել` միայն «Երեկոյան Ուրգանտի» եթերում հայտնվելու համար։

«Շատ էի ուզում այս հաղորդում գալ։ Ֆոկուսներ սովորեցի, տորթեր թխեցի, բայց ոչինչ չստացվեց։ Այդ պատճառով էլ որոշեցի գիրք գրել, որպեսզի հրավիրես ինձ», - կատակեց Լևինան։

Ուրգանտն իր հերթին նշեց, որ լրացել է Մարտիրոսյանների ամուսնության 20-ամյակը, ինչին Ժաննան պատասխանեց․ «Վանեչկա, ինչու բոլորին ասացիր, որ տասը տարեկանում եմ ամուսնացել»։ «Գարիկն այն ժամանակ 8 տարեկան էր», - կնոջ ասածը լրացրեց Գարիկը։

Հաղորդավարը խնդրեց պատմել՝ ինչպես են ծանոթացել Մարտիրոսյանն ու Լևինան։ Զույգը որոշեց միասին պատասխանել հարցին՝ իրենց բնորոշ հումորով։

«Հեռավոր 1997 թվականին Թաիլանդում «Մարգարիտ» հյուրանոցում ՈՒՀԱ փառատոնի ժամանակ։ Ժաննան «Բանգկոկյան տրանսվեստիտներ» թիմի ավագն էր», - միմյանց ընդհատելով պատմեցին ամուսինները։

Գարիկը խոստովանեց, որ ինքն առաջինն է մոտեցել շքեղ հագնված աղջկան, որպեսզի «պարտքով գումար խնդրի»;

Թողարկման մեջ բազում կատակներ կան, որոնք անհնար է մեկ հոդվածում տեղավորել։ Դիտեք տեսանյութն ու վայելեք Մարտիրոսյանների հումորը։