ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Խառը մենամարտի ըմբիշ Գագո Դրագոն թրեյնինգներ կանցկացնի Լեհաստանի Բիգդոշ քաղաքում։ Այս մասին հայտնում է madfight24 պարերականը։
«Լեգենդար Գագո Դրագոն Լեհաստան կայցելի։ Նա K-1 խառը մենամարտի լավագույն ըմբիշներից է աշխարհում։ Ավելի քան 100 մարտերից 76-ում նա է հաղթել, առանձնանում է պայթյունային, ազդեցիկ ոճով», - հիացմունքով գրում է լեհական պարբերականը։
Գագիկ Հարությունյանը (սա է Գագո Դրագոյի իսկական անունը) ծնվել է 1985 թվականին Գորիսի մոտ գտնվող Վերիշեն գյուղում։
Չորս տարեկանից ապրում է Նիդեռլանդներում, 14 տարեկանից զբաղվում է խառը մենամարտով։