Նիկոլ Փաշինյանն առաջարկում է նոր ավանդույթի հիմք դնել

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իր կարծիքը շարադրել է Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերը պետք է բանավիճեն ուղիղ եթերում։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարեւոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաեւ օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,– գրել է Փաշինյանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։