Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

«Արարատ-73»-ի մի լեգենդար ֆուտբոլիստը ոսկե մեդալ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով:

ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը: Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Լեգենդար «Արարատ-73-ի» 7 համարը Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն, 1973 և 1975 թթ. գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունում «Արարատի» կազմում անցկացրած խաղերի քանակով (392) ռեկորդակիր է: