«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» ԱԺ ընտրությանը կմասնակցեն դաշինքով

Երկու կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրությանը կմասնակցեն «Մենք» դաշինքով։

Հաջորդ ԱԺ–ին օբյեկտիվ ընդդիմություն է պետք. Sputnik–ի հյուրը Տիգրան Ուրիխանյանն է

«Մենք` «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները ՀՀ զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով ՀՀ-ի իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխության ձևավորումը, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ ՀՀ և քաղաքացիների համար կարևորագույն այս շրջափուլում անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերի կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների բացառիկ նշանակությունը այս տարվա ապրիլից սկսված փոփոխություններն իրենց վերջանական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք այս կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին ձևավորելով «Մենք» դաշինքը»,-  նշված է հուշագրի տեքստում:

Հուշագիրը ստորագրեցին կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերին 9–ին։