Արցախի սահմանին 1300 կրակոց է հնչել. Ադրբեջանը կրկին չի պահպանել հրադադարի ռեժիմը

Ադրբեջանական կողմն ավելի քան 120 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: