Սանկտ Պետերբուրգում այրվում է «Լենտա» հիպերմարկետը․ տեսանյութ

Հրդեհը բռնկել է հիպերմարկետի տանիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում հրդեհվել է «Լենտա» հիպերմարկետը, մարդկանց տարհանել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

ԱԻՆ–ի տվյալներով՝ գրեթե 5 հազար քառակուսի մետր մակերես ունեցող հրդեհը բռնկել է հիպերմարկետի տանիքում։

Այն մարում են 12 միավոր տեխնիկա ու ԱԻՆ անձնակազմի 54 անդամ։

Հրդեհի մակերեսը 4,8 հազար քառակուսի մետր է, այն երրորդ կարգի բարդություն ունի», - հայտնել է ԱԻՆ-ը։

800 մարդ լքել են շենքը։