ՌԱԴԻՈ

Գեղամյան. «Հայկական կողմը մշտապես պետք է հանդես գա պրոակտիվ արտաքին քաղաքական օրակարգով»

Արևելագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Թուրքիայի ղեկավարությանն ուղղված կոչը:
Sputnik
Գեղամյան. «Հայկական կողմը մշտապես պետք է հանդես գա պրոակտիվ արտաքին քաղաքական օրակարգով»

Կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար հարմար պահ է ստեղծել միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Վարուժան Գեղամյանը:

«Ռազմավարությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանում տեղի ունեցող այն բազմաթիվ փոփոխությունների վրա, որոնք ոչ միայն առնչվում են այս կամ այն երկրում ընթացող պատերազմին՝ մասնավորապես սիրիական ճգնաժամին, այլ պետք է ուշադրություն դարձնել այն պրոցեսներին, որոնք շատ հաճախ մեր ուշադրությունից դուրս են մնում»,-ասաց Գեղամյանը:

Փորձագետը կարծում է, որ հայկական կողմը մշտապես պետք է հանդես գա իրավաչափ և պրոակտիվ արտաքին քաղաքական օրակարգով և հուսով է, որ դրան ականատես կլինենք ներհայաստանյան խնդիրները լուծելուց հետո: