ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժինը հաղորդում էր ստացել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:
2006 թվականի ծնված երեխան տանից դուրս էր եկել նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմանում: Երեխան աուտիզմ ուներ: