Մահացել է «Երալաշի» հայտնի դերասաններից մեկը

Միլիոնավոր մարդիկ դերասան Նիկոլայ Ռումյանցևին հիշում են հենց «Երալաշ» մանկական հումորային կինոհանդեսի շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ մահացել է դերասան Նիկոլայ Ռումյանցևը։ Նա 54 տարեկան էր։ Դերասանի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։

Ռումյանցևը ծնվել է 1964թ–ին Մոսկվայում։ Նա եղել է «Երալաշի» ամենահայտնի դերասաններից մեկը։

Բացի այդ, դերասանը նկարահանվել է «Գարնանային օլիմպիադա կամ Երգչախմբի ղեկավարը», «Աշնան գիշերը ժամանել է մարսեցին» ֆիլմերում, սակայն նրան մեծ ճանաչում է բերել «Երալաշ» հումորային կինոհանդեսը։

ԶԼՄ–ների տվյալներով` բանակից հետո Ռումյանցևը չի կարողացել ընդունվել դերասանական ֆակուլտետ։ Նա աշխատել է որպես ավտոմեխանիկ, վարորդ և այլն։