ՌԱԴԻՈ

Գալստյան. «Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ-ում պաշտոնը կյուրացներ կարճ ժամանակահատվածում»

Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը:
Sputnik
Գալստյան. «Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ-ում պաշտոնը կյուրացներ կարճ ժամանակահատվածում»

«Պաշտոնական Աստանան երբևիցե աչքի չի ընկել իր հայամետ դիրքորոշմամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն թափանցիկ մեսիջներին, ըստ որոնց կարելի է ենթադրել, որ Հայաստանը ամենայն հավանականությամբ կկորցնի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Ըստ քաղաքագետի տեխնիկական այն բացատրությունը, թե նոր գլխավոր քարտուղարը ժամանակ չի ունենա գործին ծանոթանալու, քանի որ Հայաստանին հատկացված ժամանակին մնացել է ընդամենը մեկ տարի, քննադատության չի դիմանում, քանի որ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածությունը, ըստ ամենայնի, առաջարկել է Հայաստանը, բավական փորձառու և պատրաստված մասնագետ է, որը քաջատեղյակ է ՀԱՊԿ գործունեության մանրամասներին։

«Կարծում եմ, նոր պաշտոնը նա կյուրացներ կարճ ժամանակահատվածում», – ասաց Գալստյանը։