Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի պապին. լուսանկարներ

Պաշտոնաթող դեսպանը շնորհակալություն է հայտնել Հռոմի Սրբազան Քաhանայապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Նա այս մասին գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը: Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք: Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»,-նշված է Մինասյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` նոյեմբերի 1-ի հրամանագրով Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռից։

Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։ Նա Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2013 թ–ին։