Խոշոր ավտովթար Դավթաշենում. 5 ավտոմեքենաների բախման հետևանքով մարդիկ են տուժել

Ռեստորանի մոտ տեղի ունեցած վթարից հետո 5 մարդու տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ինչու է զինվորներին տեղափոխող բեռնատարը վթարի ենթարկվել, և ինչ վիճակում են զինվորները

Ժամը 22։00-ի սահմանում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի թիվ 108 հասցեի «Օդալն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Մանվել Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 77 MV 477 համարանիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Volkswagen մակնիշի 35 FA 803 համարանիշի, Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գեղամ Միքայելյանի վարած Volkswagen մակնիշի 34 ԼT 191 համարանիշի, Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Opel մակնիշի 35 ՍF 961 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Միքայել Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի 35 GD 884 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Մ. Ղազարյանը, Գ. Միքայելյանը, վերջինի ուղևոր՝ Եղվարդի բնակիչ, 51-ամյա Ջեմմա Արշակյանը և վարորդներից Ա. Մելքոնյանն ու նրա ուղևոր՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 46-ամյա Ալինա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ տուժածներին առաջինը օգնության է հասել Քանաքեռավան գյուղի միակ դեղատան սեփականատերը, որը մասնագիտությամբ նաև բժիշկ է։ Նա այդ պահին անցնելիս է եղել ու իջնելով ավտոմեքենայից՝ քաղաքացիների օգնությամբ տեղում բժշկական օգնություն է ցուցաբերել վիրավորներին, մինչև ժամանել են բժիշկները։