Ի՞նչ է օդի պես պետք Նիկոլ Փաշինյանին. Սարգսյանը գիտի պատասխանը

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը Facebook սոցիալական ցանցում գրել է խորհրդարանում ուժեղ ընդդիմություն ունենալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը:

«Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է»,– գրել է նա:

Սարգսյանը նշել է` անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ:

«Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,– ընդգծել է նա։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

ՀՀԿ–ն առայժմ պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է ընտրությանը։