ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում դանակահարել են 2002 թ–ին ծնված Ռ. Օ.-ին։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 8-ին։
Ժամը 14.45-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ.Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.20-ի սահմանում Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ։ Վերջինը գրպանի դանակով հարվածել է Ռ.Օ–ին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: