ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ղեկավարելու է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը»,– Facebook-ի իր էջում գրել է Պապիկյանը։
Նա նշել է, որ այս պատասխանատու և պարտավորեցնող գործում իրենց ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։