ՌԱԴԻՈ

Վարդապետյան. «Առաջարկներ եղել են, ես այս պահին մտածում եմ»

ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը պատասխանել է խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցության թեմայով Sputnik Արմենիայի հարցերին:
Sputnik
Վարդապետյան. «Առաջարկներ եղել են, ես այս պահին մտածում եմ»

«Դեռ ժամանակ ունեմ. վերջնական որոշում դեռ չեմ կայացրել»,- պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը՝ ասաց ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Նա նշեց, որ դեռ չի կայացրել վերջնական որոշում նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ջավախքի ու առհասարակ վրացահայության շահերը պաշտպանելու տեսանկյունից նրա՝ խորհրդարանում ունեցած դերի կարևորությանը, Վարդապետյանը շեշտեց, որ խրհրդարանում էլի մարդիկ են եղել, որ պաշտպանել են վիրահայության շահերը և ամենևին պարտադիր չէ, որ դա անեն ծնունդով ջավախեցիները: