Գեղեցկուհի Ռուզաննա Սահակյանը «Միսսիս Վոլժսկի» մրցույթի եզրափակիչ է անցել

Վոլգոգրադի մարզում կանցկացվի «Միսսիս Վոլժկսի» մրցույթը, որին կմասնակցի գեղեցկուհի Ռուզաննա Սահակյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Գեղեցկուհի մայր Ռուզաննա Սահակյանն անցել է «Միսսիս Վոլժսկի» մրցույթի եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնում է տեղի «Վոլժսկայա պրավդա» թերթը։

Պարբերականի համաձայն` նա երկու տարեկան որդի ունի, որին դաստիարակելու համար նա թողել է աշխատանքը։

Գեղեցկուհին յուրահատուկ հոբբի ունի. նա ամուսնությունների արտագնա արարողություններ է վարում։ Նրա կարծիքով` երջանկությունը երեխաների ու ծնողների առողջությունն է։ Սահակյանի գլխավոր երազանքն է ամբողջ ընտանիքով ճանապարհորդել աշխարհում։

Ընդհանուր առմամբ մրցույթին կմասնակցի 18 մայրիկ։ «Միսսիս Վոլժսկի» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 1–ին Վոլգոգրադում «Օկտյաբր» մշակույթի ու արվեստի կենտրոնում։

Մասնակիցներից մեկը նույնիսկ թոռիկ ունի։