Գալուստյանը բարկացրել է չեչեններին` Կադիրովին կրկնօրինակելով. տեսանյութ

Միխայիլ Գալուստյանը ռիսկի է դիմել և կրկնօրինակել է Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին` ծաղրելով նրա` շքեղության հանդեպ սերն ու պահվածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) նախկին մասնակիցներ, երգիծաբաններ Միխայիլ Գալուստյանի ու Ալեքսանդր Ռևայի նոր համարը, որում նրանք ծաղրում են Ռամզան Կադիրովին, բարկացրել է Չեչնիայի բնակիչներին։

Կադիրովի կերպարում հանդես է եկել Գալուստյանը, որն իբր Գրոզնիում է և ցույց է տալիս տեղի կենդանական աշխարհը։ Նա Ռևային ծանոթացնում է տնական ռնգեղջյուրի հետ ու ձեռքն է վերցնում խլուրդին, որին վիրահատել են Շվեյցարիայում։

–Իսկ սա աքլո՞ր է, – հարցնում է Ռևան։

–Ի՞նչ ես խոսում։ Մեզ մոտ Չեչնիայում աքլորներ չկան։ Սա հավի ամուսինն է, – պատասխանում է «Կադիրովը»։

Չեչենների վրդովվել են այս տեսանյութից։ Ամենից շատ նրանց բարկացրել է աքլորի մասին արտահայտությունը։ Շատերն արտիստին մեղադրել են թույլատրելիի սահմաններն անցնելու մեջ։

Նշենք, որ Միխայիլ Գալուստյանը նախկինում էլ է նմանակել Ռամզան Կադիրովին։ Վերջինս էլ ասել է, որ երգիծաբանին օգնում է նման համաներ պատրաստելու հարցում։