Մկրտչյան. «ՀՌԱՀ նիստին սահմանեցինք Հ1-ի համար 48.000 դրամ, իսկ ՀՌ-ի համար՝ 2000 դրամ»
© RIA Novosti / Avrora
«Հանձնաժողովի լիազորություններից մեկն է սահմանել Հանրային հեռուստաընկերության և ռադիոընկերության վճարովի եթերաժամի գինը»,- այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
Ըստ այդմ՝ հանձնաժողովը նիստ է հրավիրել և սահմանել ընտրական շրջանի համար վճարովի եթերների րոպեի սակագները:
Ինչպես ներկայացրեց ՀՌԱՀ անդամը Հանրային հեռուստաընկերության եթերի մեկ րոպեի համար դա կազմում է 48.000 դրամ, իսկ Հանրային ռադիոյի համար՝ 2000 դրամ: